Փրկարարները մարել են Շատջրեք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը․ կա տուժած

Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 14։02-ին։ Այրվել են տան (ընդհանուր 96 քմ) առաստաղի մոտ 40 քմ հատվածը և տան գույքը։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ