Փրկարարները հասել են այն տարածք, որտեղ կոշտ վայրէջք է կատարել Իրանի նախագահի ուղղաթիռը

Mehr գործակալությունը հեռացրել է տեղեկությունն այն մասին, որ Ռաիսին լավ է և ավտոշարասյան կազմում մեկնում է Թավրիզ։
Փրկարարները հասել են այն տարածք, որտեղ կոշտ վայրէջք է կատարել Իրանի նախագահի ուղղաթիռը, հայտնում է IRNA գործակալությունը։
«Հայտնի է ավիավթարի ճշգրիտ վայրը, մի քանի րոպեից կհասնենք ուղղաթիռի ուղարկած վերջին GPS ազդանշանին»,- տեղեկացրել է Կարմիր մահիկի փրկարարներից մեկը։
Նախագահական ուղղաթիռի վթարի վայր փրկարարների ժամանումը եղանակային պայմանների պատճառով կարող է որոշ ժամանակ տևել, իրանական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին։
«Իրավիճակը վերահսկելի է։ Մենք կապ ենք հաստատել անձնակազմի հետ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով թանձր մառախուղն ու տեղանքը, հուսով ենք, որ փրկարարական ջոկատները ավելի շուտ կհասնեն դեպքի վայր և լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն մեզ», – ասել է նախարարը։
Նրա խոսքով, վթարի վայր է մեկնել 16 փրկարարական ջոկատ, ինչպես նաև բանակի և ոստիկանության ստորաբաժանումներ։

Related posts

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

«Միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներ

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք