Փրկարարները Ազատի ջրամբարից քաղաքացու դի են դուրս բերել

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են՝ հունիսի 11-ի՝ ժամը 17։26-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում՝ Ազատի ջրամբարում, քաղաքացի է խեղդվում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Գ. Հ.-ի (ծնված 2002 թ․) դին։

Related posts

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր