Փոփոխություններ՝ սոցփաթեթի առողջապահական բաղադրիչում

Կառավարությունը փոփոխություն է կատարել «Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատելու մասին» որոշման մեջ: Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է առողջապահական ծառայությունների մատուցումը առավել որակյալ, առավել կառավարելի, թափանցիկ, հաշվառելի և նպատակային դարձնել: Հստակեցվել են ծրագրի շրջանակում շահառու դառնալու և շահառուի կարգավիճակը դադարելու կամ աշխատանքից ազատվելուց հետո այն պահպանելու ժամկետները և պայմանները՝ այդ թվում համատեղությամբ աշխատանքի դեպքում: Հստակեցվել են առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով շահառուների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարանների ձևավորման և վարման պայմանները: Որոշմամբ հստակորեն տարանջատվում են ըստ ապահովագրական ընկերությունների շահառուների կցագրման և պայմանագրային գումարի հաշվարկման գործընթացները: Նախատեսվում է արդեն իսկ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ից սկսել ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման գործընթացը (տեսակարար կշիռների հաշվարկման համար ելակետային տվյալների ստացում, բացառությունների սահմանում և այլն) և հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ ավարտել բոլոր շահառուների կցագրումը ապահովագրական ընկերություններին:

Փոփոխություն է կատարվել նաև հիվանդանոցային ծառայությունների փաթեթում. առաջարկվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններում ավելացնել «15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում» ծառայությունը արտոնյալ պայմաններով՝ պետության կողմից փոխհատուցվող գումարի չափը սահմանելով «նորագոյացությունների ճառագայթային բուժում» ծառայության չափով և շահառուներին ընտրության հնարավորություն տալ:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան