Փորձում ենք պարզաբանում ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի. Միրզոյանը՝ Բաքվին արված առաջարկների մասին

Եռաբլուրում լրագրողներն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրին Բաքվին ուղարկված առաջարկների մասին:

«Թե ինչ պահով են առաջարկներն անընդունելի իրենց համար՝ հստակեցումները դեռ չունենք, դրանք ճշգրտման փուլում են»,- ասաց Միրզոյանը:

Հարցին, թե նոր առաջարկնե՞ր են արվելու, Միրզոյանը պատասխանեց.

«Քննարկումները շարունակվում են: Հիմա մենք փորձում ենք պարզաբանում ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, և, ըստ այդմ, ինչ նոր լուծումներ կարող են լինել»:

Ավելի վաղ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված առաջարկներ են արվել Ադրբեջանին: Բաքվից արձագանք էր ստացվել, որ առաջարկներն անընդունելի են:

Related posts

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

Երկարագուլպա Պեպպին Գյումրիում. ամառվա ամենագունեղ թատերական արկածը