Փորձում եմ վերլուծել, թե ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից. Արթուր Հովհաննիսյանը՝ նախագահների արձագանքի մասին

Հետևում եմ ՀՀ վարչապետի` բանավեճի հրավերին հետևող, 30 տարի ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին բանակցած 3 նախկին նախագահների ներկայացուցիչների արձագանքներին ու փորձում վերլուծել, թե ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից կամ ինչո՞ւ իրենց դեմքով չեն հաղորդակցվում ժողովրդի հետ, այլ անմիտ գրառումներ ու հայտարարություններ են տարածում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Հետո հիշեցի՝ ախր մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում»,- նշել է նա։

Related posts

Ֆաբ Լաբ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում

Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին