Գյումրու օդանավակայանի ենթակառուցվածքը բավականին լավ վիճակում է. Փաշինյան

Գյումրու գրավչությունը մեծանում է, բայց դեռ շատ աշխատանք կա անելու: Ընդ որում՝ լավ լուրն այն է, որ վերջերս, երբ մենք այցելեցինք Գյումրու օդանավակայան, տեսանք, որ ենթակառուցվածքը բավականին լավ վիճակում է: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 23 նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր պլանների մեջ է մտնում, որ այս տարի Հյուսիս-հարավի մի ճյուղը, մի շերտը՝ մինչև Գյումրի, պլանավորում ենք, որ պատրաստ կլինի: Հույս ունենք, որ կիրականացվի: Այդ առումով էլ Գյումրիից Երևան ճանապարհն էականորեն արդեն իսկ կարճացել է ժամանակի առումով, և սա նույնպես կնպաստի այս պրոցեսներին»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանն առնչվող թեմաներին:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հավելեց՝ Թալինից մինչև Ազատան ընկած հատվածը, որը Երևան-Գյումրի ճանապարհի կեսն է, արդեն իսկ երկկողմանի շահագործման է հանձնվել:

Related posts

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

Փարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար