Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ. ՆԳՆ

Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է նրանց ինքնությունը։

«Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Սիրելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

Խաղաղություն անհրաժեշտ է TRIPP-ի գործարկման համար, և այդ խաղաղությունն արդեն կա. Միրզոյան

Հանրապետության առանձին շրջաններում՝ փոփոխական եղանակ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների