Փլուզում՝ Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում

Փլուզում Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում․ տուժածներ չկան

Ապրիլի 10-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ հարկի դասասենյակներից մեկի բաղդադե առաստաղի մի հատված պոկվել և ընկել է, առկա է մյուս հատվածի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ դպրոցի դասասենյակներից մեկի (մոտ 33 քմ) առաստաղից փլուզվել է ծեփամածիկի շերտը՝ մոտ 2 քմ, առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ․ տուժածներ չկան:

Տեղում առաջարկվել է տվյալ դասասենյակում դասընթացներ չիրականացնել:

Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍ նախարարությանը։

Related posts

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը