Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. Գևորգ Պապոյան

Կարկուտը մեծ վնասներ է տվել գյուղատնտեսությանը, մասնավորապես՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և այլ մարզերում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ այցելել է Արարատի մարզ, իսկ առաջիկայում կայցելի նաև այլ մարզեր:

Ըստ նախարարի՝ մարզպետարանների, համայնքների աշխատանքային խմբերը նախարարությունների հետ ակտիվ աշխատանքի մեջ են վնասները գույգաքրելու համար, որից հետո համապատասխան որոշումներ կընդունվեն, թե ինչպես պետք է աջակցել քաղաքացիներին, որպեսզի գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասվի:

«Հաշվարկներ կան, բայց գյուղ կա, որ երեկ է եկել կարկուտը: Մի մարզի մի գյուղում երեկ է եղել, ընդ որում՝ գյուղի մի մասում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ գույքագրումը շարունակվում է:

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր