Փի Դիդիի փաստաբանները պահանջել են Netflix-ից չթողարկել ռեփերի մասին ֆիլմը

Ռեփեր Փի Դիդիի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբանները Netflix-ին ծանուցում են ուղարկել՝ պահանջելով չհրապարակել «Շոն Քոմբս. հաշվեհարդար» վավերագրական ֆիլմը, հաղորդում է CNN-ը։

Ռեփերի թիմի պնդմամբ՝ ֆիլմը, որը նկարահանել է Քոմբսի վաղեմի թշնամի՝ ռեփեր և դերասան 50 Cent-ը (Քուրթիս Ջեքսոնը), օգտագործում է գողացված կադրեր, որոնց տարածումը թույլատրված չէր։

Հայտարարության մեջ նշվում է, որ Netflix-ը և դրա գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը գիտեին, որ Քոմբսը հավաքում էր կադրեր 19 տարեկանից՝ իր սեփական պատմությունը յուրովի պատմելու համար։ Փի Դիդիի ներկայացուցիչները պնդում են, որ Netflix-ի կողմից այս աշխատանքի յուրացումը հիմնարար անարդար և անօրինական է։

Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքի դատարանը ռեփերին դատապարտել է ավելի քան չորս տարվա ազատազրկման՝ մարմնավաճառության նպատակով մարդկանց տեղափոխելու համար։ Երաժշտի պաշտպանությունը պահանջել էր 14 ամսվա ազատազրկում, մինչդեռ մեղադրող կողմը՝ ավելի քան 11 տարի։

Related posts

Այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ մեր ուղիղ երկխոսության միջով. Միրզոյանը՝ գերիների հարցի մասին

ՀՀ վարչապետը ցավակցել է Իսպանիայի երկաթուղային վթարի զոհերի հարազատներին

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը