Փետրվարի 27-ին Բելառուսում սահմանադրական հանրաքվե կանցկացվի

Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն հայտնել է, որ ԵՄ երկրներից մոտ 30 դիտորդ ցանկություն է հայտնել աշխատել հանրապետությունում սահմանադրական հանրաքվեի ժամանակ։

«Արդեն հավատարմագրված է 77 միջազգային դիտորդ, մշակվում է Եվրամիության երկրներից ևս մոտ 30 դիտորդ հրավիրելու հարցը»,- Սերգեենկոյի խոսքը մեջբերում է BelTA գործակալությունը։ Նրա խոսքով՝ հանրաքվեում կաշխատի մինչև 40 հազար ազգային դիտորդ։

Ավելի վաղ Բելառուսի ԿԸՀ ղեկավար Իգոր Կարպենկոն չէր բացառել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ-ի դիտորդների ներկայությունը հանրաքվեին:

Բելառուսի նախագահի հրամանագրի համաձայն՝ սահմանադրական հանրաքվեն կանցկացվի փետրվարի 27-ին։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ