Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել ԱՄԷ առանց մուտքի վիզայի՝ առավելագույնը 90 օր ժամկետով

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնելու 2024թ. փետրվարի 1-ին։

Հետևաբար, սկսած 2024թ. փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի և վճարի։ ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից։
ՀՀ քաղաքացիներին թույլատրվելու է գտնվել Արաբական Միացյալ էմիրությունների տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։

Ծանոթագրություն. Անձնագրի վավերականությունը վերաբերվում է անձնագրի 2-րդ (հայերեն) և 3-րդ (անգլերեն) էջերում նշված վավերականության ժամկետին, այլ ոչ անձնագրի 4-րդ էջում նշվող՝ օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումին (կլոր կնիք), որը սկսած 2024թ. հունվարի 1-ից այևս չի կիրառվում և պարտադիր չէ (մանրամասները տե՛ս հետևյալ հղումով. www.mfa.am/hy/2024)։

Related posts

Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան

Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին

Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց