Փարիզ-2024. ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթեց վրացի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբիշ Վազգեն Թևանյանը առաջին հաղթանակը տոնեց Փարիզ-2024-ում:

65 կգ քաշային ըմբիշների պայքարում` 1/8 եզրափակչում, Վազգեն Թևանյանի մեկնարկային մրցակիցը վրացի Գոդերձի Ձեբիաշվիլին էր:

Թևանյանը մրցակցին հաղթեց 11:0 հաշվով:

Հայաստանը ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոններ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան