Փարիզի քաղաքապետը լողացել է Սենում՝ oլիմպիական խաղերից առաջ գետի մաքրությունը ցույց տալու համար

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն լողացել է Սենում՝ ցույց տալու, որ գետը հարմար է բաց ջրային մրցումների անցկացման համար oլիմպիական խաղերի ժամանակ, որոնք կսկսվեն Ֆրանսիայում հաջորդ շաբաթ: Ջրի նախորդ ստուգումները ցույց էին տվել բակտերիալ աղտոտվածության բարձր մակարդակ, սակայն վերջին ուսումնասիրությունները դրական արդյունքներ են ցույց է տվել:

Դա հաստատելու համար 65-ամյա Իդալգոն լողացել է 100 մետր, տարածության մի մասն անցնելով  դեմքը ջրի մեջ։

Նրա հետ գետում լողացել են քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ և 2024 թվականի oլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեն:

Անցյալ կիրակի գետում լողացել էր նաև Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան։ Նրա օրինակին է խոստացել հետևել նախագահ Էմանուել Մակրոնը։

Սենում լողալն արգելվել է 1923 թվականին՝ գետի ջրի որակի վատթարացման պատճառով։ Արգելքը կհանվի 2025 թվականից։ Իշխանությունները նշում են, որ ավելի քան 1,5 միլիարդ եվրո է ծախսվել Սենի մաքրման համար:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան