Փաշինյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Արսեն Կարոյի Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։

Related posts

Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան

Պապերի մեդալները՝ թոռների կրծքին. Մայիսի 9-ը Գյումրիում