Ցավոք, տեսնում ենք լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում. Փաշինյանը՝ Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության հարցերը, հայտնում է vz.ru-ն:

Պուտին-Փաշինյան հանդիպումը մեկնարկել է ուրբաթ օրը Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում։ Բացելով հանդիպումը՝ Փաշինյանը նշել է, որ հույս ունի ՌԴ նախագահի հետ քննարկել «տարածաշրջանային հարցեր»։

«Մեզ մոտ վիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղի կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի գլխավոր խնդիրը: Ցավոք, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը ուշադրություն է հրավիրեցլ վերջերս տեղի ունեցած «Լաչինի միջանցքի արգելափակման» վրա։

«Լեռնային Ղարաբաղում այս առնչությամբ շատ մտահոգություններ կան: Եվ ես հույս ունեմ, որ այսօր մենք կկարողանանք քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը»,- հավելել է վարչապետը:

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ