Ցանկանում եմ տեսնել Արցախի պաշտոնական միաձայն ճանաչումը. Ֆրենկ Փալոուն

Միանալով Արցախի Անկախության 30-ամյակի առիթով հնչած ուղերձներին՝ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ֆալոունը հայտարարել է, որ երբեք առավել դիմացկուն ժողովուրդ չի տեսել, քան Արցախի ժողովուրդն է, որը առերեսվել է իր հարևան երկրի կողմից ագրեսիայի ու բազմաթիվ խնդիրների:

«Ցանկանում եմ, որ իմանաք՝ մենք մշտապես աջակցում ենք ձեզ: Ջանասիրաբար աշխատում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու նրա վարչակազմի հետ՝ Արցախի ժողովրդի համար առավել մեծ աջակցություն ցուցաբերելու, Թուրքիային ու Ադրբեջանին իրենց ագրեսիայի համար պատժելու ուղղությամբ»:

Ֆրենկ Փալոունը հայտարարել է, որ ցանկանում է տեսնել Արցախի Հանրապետության պաշտոնական միաձայն ճանաչումն ու խաղաղության հաստատումը:

Related posts

120 երկիր, իսկ Հայաստանը՝ լավագույն հնգյակում․ աշակերտների հաջողությունը AI օլիմպիադայում

Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ