ՑԱՀԱԼ-ը հայտարարել է 70 հազար պահեստազորայինի հավաքագրման մասին

Իրանը միաժամանակ հրթիռներով հարվածել է Իսրայելին, ԱՄԷ-ին, Կատարին և Բահրեյնին՝ հայտնում են լրատվամիջոցները: Նշվում է, որ Իրանը հարվածներ է հասցնում նաև Հորդանանում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան օբյեկտներին, ինչպես նաև Իրաքի տարածքին:

Իսրայելի բանակն էլ նոր զանգվածային հարված է հասցնում Իրանի արևմուտքում գտնվող մի շարք ռազմական օբյեկտների։ ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին 70 հազար պահեստազորայինի հավաքագրման մասին:

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունն էլ հայտնել է, որ երկրում դպրոցներն ու համալսարանները փակ կմնան մինչև հետագա ծանուցումը: Բանկերը շարունակելու են ծառայություններ մատուցել Իրանի «բարեվարք» քաղաքացիներին։ Հաղորդվում է Իրանում համացանցի անջատման մասին:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Տեղատարափ անձրևների հետևանքով Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք. Սուրենյան

Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել