Տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը

Ոստիկանության Արմավիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հունիսի 24-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա որովայնին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը. 35-ամյա կնոջը պատճառվել էր թափանցող ծանր մարմնական վնասվածք: Նա տեղափոխվել է հիվանդանոց:
42-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել