Տիգրան Իզմիրլյանը հավերժ կմնա հայ ժողովրդի արժանի զավակ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի մահվան մասին:

Պարոն Իզմիրլյանի գլխավորությամբ «Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Հայաստանի անկախությունից ի վեր Տիգրան Իզմիրլյանն իր նախաձեռնություններով եղել է Հայաստանի Հանրապետության հանդեպ սիրո արտահայտման վառ օրինակ՝ նպաստելով մեր երկրում կրթության, առողջապահության ու այլ բնագավառների զարգացմանը:

Տիգրան Իզմիրլյանի գործունեությանն արժանին մատուցելու և մեր գնահատանքն արտահայտելու նպատակով այս տարի նրան շնորհվեց Հայաստանի բարձրագույն պարգևը՝ Հայաստանի ազգային հերոսի կոչումը:

Տիգրան Իզմիրլյանը հավերժ կմնա հայ ժողովրդի արժանի զավակ:

Իմ ցավակցություններն եմ հայտնում Իզմիրլյանների ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ այս դժվար պահին մաղթելով նրանց ուժ և համբերություն»:

Related posts

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան

Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ