Տիգրան Ավինյանը հարգանքի տուրք է մատուցել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հիշատակին

Մարտի 4-ին լրանում է 20-րդ դարի մեծանուն ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակը:
Ծննդյան օրվա առթիվ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, ծաղիկներ է խոնարհել Ալեքսանդր Թամանյանի արձանին, հարգանքի տուրք մատուցել ճարտարապետի հիշատակին:
Արևային քաղաքի վարպետի պատկերացումները դարձան կնիք ու ձեռագիր քաղաքամայր Երևանի համար:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է