Ռայիսին հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անկախ գործունեության օգտին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անկախ գործունեության և Իրանի ժողովրդի իրավունքների հարգման անհրաժեշտության օգտին: Այս մասին նա հայտնել Է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ, որն այցով գտնվում է Թեհրանում՝ փոխանցում է IRNA լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Ռայիսին հանդես է եկել ԱԷՄԳ-ի հետ փոխգործակցության շարունակման օգտին՝ պահպանելով նշված սկզբունքները։
Գործակալության գլխավոր տնօրենն իր հերթին գոհունակություն է հայտնել Իրանի հետ համատեղ օրակարգի ձեռքբերման կապակցությամբ, որը ենթադրում է Իրանի և ԱԷՄԳ-ի միջև «համագործակցության ուղու հարթում»:

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը