Տերյանը հայ-վրացական մշակույթի հիմքում

Ջավախքի Նինոծմինդա քաղաքը Տերյան էր լսում. ասմունք՝ Տերյանի բանաստեղծություններից ու երգեր՝ տերյանական ստեղծագործությունների հիման վրա։ «Աշնան մեղեդի. պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը նվիրված էր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու եւ հասարակական գործիչ Վահան Տերյանին։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ միջոցառման նպատակն է ամրապնդել հայ-վրացական հարաբերությունները եւ տեղի ջավախահայությանը եւս մեկ անգամ հայ մեծանուն գրողին ունկնդրելու հնարավորություն տալ։

 

 

 

 

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից