Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին, աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ՝ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը:

Մանրամասների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Related posts

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների

Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը

Քննարկվել են կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի օրենսդրական կարգավորումներն ու ռիսկերը․ ՊԵԿ