Վրաստանի խորհրդարանում հայտարարվել է անվտանգության դեղին մակարդակ

Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Դա նշանակում է, որ շենք մուտքը սահմանափակումներով կլինի՝ պատգամավորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Սահմանափակումը չի վերաբերի միայն հավատարմագրված լրագրողներին։

Հիշեցնենք, որ այսօր՝ տեղի ժամանակով 12։00-ին, կկայանա 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Երբ խորհրդարանը ստանձնի իր իրավունքներն ու լիազորությունները, ներկայիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ինքնաբերաբար հրաժարական կտա։ Նախարարներն ու վարչապետը կգործեն մինչև նոր կաբինետի նշանակումը։

Համաձայն օրենսդրության՝ նիստը հրավիրում և բացում է նախագահը, թեպետ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահը չի նշանակել նիստը։ Կանոնակարգի համաձայն՝ նախագահի բացակայության դեպքում նիստի բացումն անում է խորհրդարանի ամենատարեց պատգամավորը։ Խորհրդարանը կարող է սկսել աշխատանքը, եթե նիստին ներկա է նորընտիր խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը՝ 76 պատգամավոր։ Իշխող կուսակցությունը, համաձայն ընտրության արդյունքների, ունի 89 մանդատ։տիր

Related posts

ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ Կառավարության աջակցության ծրագրով գործուղվել է մարզեր

Արմեն Գրիգորյանը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան