Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 04:10-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է BMW մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։30-ին, մարվել՝ 04։59-ին։ Այրվել է ավտոմեքենան՝ մասամբ։

Related posts

Ձերբակալված «օրենքով գողերը» Օշականցի Գևորիկն ու Զապն են

Քասախ համայնքի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ վարչապետը հանդիպել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակադեմիական ղեկավարի հետ