Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է Գախարիայի կուսակցության 12 պատգամավորի լիազորությունները

Վրաստանի խորհրդարանը որոշում է ընդունել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցության 12 պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին պարզաբանել է, որ կուսակցության պատգամավորները չեն մասնակցել գարնանային նստաշրջանի 26 նիստից ոչ մեկին՝ առանց հարգելի պատճառի։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ այժմ խորհրդարանը պետք է հաստատի «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության ցուցակի հաջորդ 12 թեկնածուի պատգամավորական մանդատները:

Գեորգի Գախարիան՝ ինքը, զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Խորհրդարանի կանոնակարգի խախտման համար «Վրաստանի համար» կուսակցությունը 6 ամսով զրկվել է նաև պետական ​​ֆինանսավորումից։ Պապուաշվիլու խոսքով՝ կուսակցությունը բյուջեից 800 հազար լարի է ստացել նոյեմբերին՝ 11-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո:

2024 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո Գախարիայի կուսակցությունը հրաժարվել է մասնակցել օրենսդիրի աշխատանքներին՝ հայտարարելով քվեարկության արդյունքները չճանաչելու մասին։ Սակայն, ի տարբերություն մյուս ընդդիմադիր ուժերի, կուսակցության պատգամավորները պաշտոնապես չեն հրաժարվել իրենց մանդատներից:

Այս ամենը տեղի է ունենում Գախարիայի դեմ մեղադրանքների ֆոնին։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան