Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար․ Շիրակի մարզի մի քանի բնակավայրերում գազ չկա

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հունիսի 17-ին՝ ժամը 09:45-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Հոռոմ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Գետափ, Սպանդարյան, Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։

Related posts

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Ֆիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին