ԵՄ-ն շտապ մշակում է միջոցառումների փաթեթ՝ Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու համար․ Financial Times

Եվրահանձնաժողովը հրատապ կարգով մշակում է առևտրային արտոնությունների փաթեթ, որը կնվազեցնի Եվրոպական Միություն արտահանվող հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը։

Ըստ Financial Times պարբերականի՝ Բրյուսելի այս քայլը պատասխան է «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայկական արտադրանքի (թարմ մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, կոնյակ և հանքային ջուր) նկատմամբ կիրառված արգելքներին։ ԵՄ-ն Մոսկվայի այս քայլերը որակել է որպես «տնտեսական ճնշում» Հայաստանի իշխանությունների դեմ։

Արտոնությունները կտարածվեն մոտ 20 ապրանքատեսակի վրա, որոնց ընդհանուր արտահանման արժեքը կազմում է տարեկան 420 միլիոն եվրո։

Առաջարկը կներկայացվի մոտակա շաբաթներին։ Ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրների և Եվրոպական խորհրդարանի հավանությունը։

«Հիմա ժամանակն է առաջ շարժվել և աջակցել նրանց, ցույց տալ, որ մենք կարող ենք լինել հուսալի գործընկեր», — ասել է FT-ի աղբյուրներից մեկը։

Related posts

Հայաստանը Airbus-ի հետ վեց H145 ուղղաթիռների ձեռքբերման պայմանագիր է ստորագրել

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնումները

Թուրքիայի 10 տպավորիչ հնավայրերից 3-ը հայկական են