Վնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները

Հուլիսի 6-ին՝ ժամը 16:52-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։

Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված ծածկերի ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան