Վիճաբանության ընթացքում 26-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը

Մարտի 17-ին՝ ժամը 5:55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը ուսագոտու և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վիլնյուսի փողոցի տներից մեկում 36-ամյա երիտասարդը վիճաբանել էր 26-ամյա ընկերուհու հետ, որի ընթացքում հարվածներ էր հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո 26-ամյա աղջիկը խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել երիտասարդին:

26-ամյա աղջիկը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին:

Related posts

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը