Վիեննան դժվար թե իրավունք ունենա կոչ անել դադարեցնել հարվածները Ուկրաինային. ՌԴ արձագանքը՝ հրթիռային հարվածները դադարեցնելու կոչերին

Ավստրիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելը: Կոչին արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  «Վիեննան դժվար թե իրավունք ունենա կոչ անել դադարեցնել հարվածները Ուկրաինային, նա Կիևին չի մեղադրել Ռուսաստանի Դաշնության ենթակառուցվածքին հարվածելու համար»,- ասել է պաշտոնյան։
Երկուշաբթի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են պայթյունների մասին Կիևում և Կիևի մարզում, հրթիռակոծության տակ են հայտնվել նաև Խարկովը, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Լվովը և Լվովի մարզը, Իվանո-Ֆրանկովսկը, Տերնոպոլը, Խմելնիցկին, Կոնոտոպը, Ռիվնեն և Պոլտավան: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը հաղորդել է Զապորոժիեի, Վիննիցայի, Սումիի և Ժիտոմիրի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին: Զելենսկին ասել է, որ օդային հարձակումը չի դադարում ողջ Ուկրաինայում։

Related posts

Հա դե սրբազանն է էլի, հո չարե՞ց, աչք փակեք. Արայիկ Հարությունյանը հիշեցրել է «աչք փակելու» հետևանքը

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու