Մասկը Թրամփի օրինագիծը «քաղաքական ինքնասպանություն» է անվանել

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծախսերի և հարկերի մասին օրինագիծը, որը հայտնի է որպես «Մեծ, գեղեցիկ օրինագիծ», հերթական անգամ քննադատության է ենթարկել՝ այս անգամ այն անվանելով երկրի Հանրապետական կուսակցության «քաղաքական ինքնասպանություն»։

«Հարցումները ցույց են տալիս, որ այս օրինագիծը քաղաքական ինքնասպանություն է Հանրապետական կուսակցության համար», – գրել է Մասկը «X»-ի միկրոբլոգում՝ կցելով հարցումների տվյալները, որոնք ցույց են տվել, որ ամերիկացիների կեսից ավելին կարծում է՝ Թրամփի օրինագիծը կմեծացնի երկրի բյուջեի դեֆիցիտը։

Հիշեցնենք՝ Իլոն Մասկը Սպիտակ տանը իր աշխատանքը թողնելուց հետո հրապարակավ Թրամփի ներքին քաղաքականության հիմնական նախաձեռնություններից մեկը՝ հարկերի և հատկացումների վերաբերյալ «Մի մեծ գեղեցիկ օրինագիծը», անվանել էր «զզվելի գարշանք»:

Related posts

2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Խուդաթյան

Նոր ամբուլատորիաներ՝ Ախուրիկում, Պեմզաշենում և Հացիկում

Իմ մի կյանքը 100 հայի կյանք է․․․