Վթարվել է Մաքրավան-Աբովյան ջրատարը

«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են՝ այսօր վթարվել է Մաքրավան-Աբովյան ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով:

Հաղորդագրությունում նշված է, որ որոշ ժամանակ առաջ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ նկատել էին, որ Երևան-Սևան մայրուղու հարակից տարածքում՝ Ջրաբեր ավազահանքի մոտ՝ ջրատարի վրա հող և արտադրական թափոններ են լցվում, ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են լրացուցիչ լիցքի տակ: Ջրատարի վրա առաջացել է 100 մ երկարությամբ և 20 մ հաստությամբ հողածածկույթ:

Առաջացած խնդրի և դրանից բխող հետևանքների մասին ընկերությունը դեռևս 2023 թվականի հոկտեմբերին գրությամբ տեղեկացրել է Ոստիկանությանը, Կոտայքի մարզպետարանին և Ջրային կոմիտեին:

Այս պահին ընկերությունը իրավիճակը փրկելու, Աբովյանում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկում է լրացուցիչ պոմպեր, սակայն խնդիրը արմատական լուծում է պահանջում:

Անհատներին, շինարարական կազմակերպություններին «Վեոլիա ջուրը» ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ջրատարների հատվածներում շինաղբ լցնելուց, քանի որ դրանից տուժում են հազարավոր սպառողներ, որոնք պարզապես զրկվում են ջրից, խաթարվում է ջրամատակարարման համակարգի աշխատանքը, արատավորվում ընկերության բարի համբավը:

Related posts

Ուժեղ անձրևային հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. Պապոյան

Լիազորող նորմը Կառավարությանը հնարավորություն կտա ռազմամթերքը, զենքերը, լրամասերն ու բաղադրիչները տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար

ՀՀ տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը