Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ընթանում են աշխատանքներ


Գիշերը վթարվել է «Ղազանչի 2» 600 մմ-ոց թուջե ջրատարը՝ վայրկյանում 80 լիտր ջրի կորստով:
Այս կարևոր նշանակության ջրատարից են սնվում Շիրակի մարզի Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Երազգավորս, Բայանդուր գյուղերն ու Գյումրի քաղաքի շուրջ 30 տոկոսը։
Վեոլիա Ջուր ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասն արդեն վթարի վայրում է: Այժմ ընթանում են հողային աշխատանքներ, որից հետո նոր կսկսվեն վթարի վերացման աշխատանքները:
Թվարկված գյուղերը ջրամատակարարմամբ կապահովեն 24 ժամից։
Աշխատանքների ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները