Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նշվում է, որ Կիմը սահմանը հատել է գնացքով՝ անցնելով Ռազդոլնայա գետի երկաթուղային կամուրջը և շարժվել դեպի հյուսիս:

Ակնկալվում է, որ Կիմի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա Հեռավոր Արևելքում, սակայն հանդիպման հստակ ժամկետների և վայրի մասին տեղեկություն չի հաղորդվում:

Պեսկովի խոսքով՝ երկու պատվիրակությունների բանակցություններին կհաջորդի Կիմի և Պուտինի առանձնազրույցը: Ռուսական պատվիրակության կազմում կլինի նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Հանդիպման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ:

Կրեմլում հայտնել են, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր:

Related posts

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ Պապոյան

Գյուղից Գյումրի. ճանապարհների որակը՝ մեկ ցուցանակ այն կողմ

Իրանը որոշել է այլևս չհետևել ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին. Ղարիբաբադի