Վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ, նա ազատվել է աշխատանքից. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացնում է, որ առավոտյան Իսակովի պողոտայում վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։
«Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։
Հարկ եմ համարում ընդգծել, որ առավոտյան ժամը 07:15-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բուժակների կողմից հավաքակայանում ամենօրյա ստուգումների արդյունքում վարորդը երթուղի դուրս գալիս եղել է սթափ։
Վարորդից վերցվել է բացատրություն, պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքականից դուրս գալուց հետո սկզբնակետում։ Որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,- Ֆեյսբուքում գրել է նա։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ