Վերջին 9 ամիսներին պետբյուջեի մուտքերն աճել են 14,7 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Վերջին 9 ամիսների արդյունքներով պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ ավելի է 14,7 տոկոսով։ Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 1-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2025 թվականին Ազգային ժողովում ընդունված բյուջեի ցուցանիշների համեմատությամբ հավաքագրված ցուցանիշն ավելի է 126 մլրդ դրամով, այսինքն՝ 126 մլրդ դրամով 9 ամիսների արդյունքներով մենք նախնական բյուջեից ավելի հավաքագրումներով գնում ենք առաջ։

Իհարկե, սա լավ ցուցանիշ է, և այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև պետական այն աշխատողներին, ում աշխատանքի շնորհիվ այս ցուցանիշն արձանագրվում է, այդ թվում՝ ՊԵԿ-ին»,- ասաց Փաշինյանը։

Խոսքն ուղղելով ՊԵԿ նախագահին՝ վարչապետը նկատեց, որ, այնուամենայնիվ, դեռ ահռելի ստվեր կա, և որ բավարարված չէ ստվերի դեմ պայքարի տեմպերով, ծավալներով, մեթոդներով ու արդյունավետությամբ։

Անդրադառնալով ՏԱՑ-ի ցուցանիշներին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ, ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների, 2026 թվականի օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 5,2 տոկոս է։ Շատ մեծ տեմպով շարունակում է աճել շինարարությունը։ Անշարժ գույքի շուկայում ևս մեծ աշխուժություն կա։

Related posts

Դուբայ-Թել Ավիվ թռիչքի ուղևորները բարեհաջող հասել են Իսրայել

Վարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը. Փաշինյան

2026-ի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել, այն է՝ 830,417 աշխատատեղ. Փաշինյան