Վերջին շրջանում Հայաստանի հետ բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումները, քննարկումները խաղաղության գործընթացի վերաբերյալ կարևոր նշանակություն ունեն: Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի ունեցած հանդիպումից առաջ յոթ ամսվա ընթացքում նման կազմով բանակցություններ չեն ընթացել:

«Դրանից հետո հիմնականում եղել են տեքստային մեկնաբանություններ, նախագծեր, որոնք կողմերը փոխանցել են միմյանց։ Ամեն դեպքում այս գործընթացում կարևոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում կարելի է դրական դինամիկա արձանագրել այդ ուղղությամբ»,- ընդգծել է Բայրամովը:

Նա դրական է գնահատել նաև Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը:

Related posts

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես ընդունել Է Թրամփի «մեծ ու հրաշալի օրենքը». BBC

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը. Փաշինյանը՝ Թրամփին

Գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրեց Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ