Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկկողմ շփումների հնարավորություն ենք տեսել. Շառլ Միշել

Եվրամիությունը տեսնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկկողմանի փոխգործակցության հնարավորություն։

Այս մասին Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«Վերջին ամիսներին տեսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկկողմ շփումների հնարավորությունը: Գիտեք, ես փորձեցի անել հնարավորը ԵՄ-ի անունից՝ հեշտացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը»,- ասել է նա։

Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի Բլենհայմ պալատում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 4-րդ գագաթնաժողովը։ Մոտ 47 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հրավիրված են մասնակցելու այդ հանդիպմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում, մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է