Վերահաստատում ենք Բլինքենի կոչը Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին Սյունիքում էր, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին։

«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Related posts

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ

Լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6․7%-ով