Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է հանցավոր կազմակերպության անդամների կողմից ներդրումային խարդախություններով զբաղվելու, փողերի լվացում կատարելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու, ձեռք բերելու և պահելու, ապօրինի գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 205 մլն ՀՀ դրամ գումար:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է

Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները