Վենսը պարզաբանել է Հայաստանում ամերիկյան ներդրումների հարցը

Երեկ մեր ստորագրած փաստաթղթերից մեկը և այն փաստաթղթերը, որոնց վրա դեռ աշխատում ենք մեր հանդիպումների ժամանակ, Հայաստանում մեծ ներդրումների մասին են՝ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև կնքված լավ գործարքների շնորհիվ՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Զվարթնոց» օդանավակայանում «Լուրեր»-ի հարցին ի պատասխան:

«Դրանցից մեկն այն է, որ կառուցվելու է շատ մեծ տվյալների կենտրոն։ Կարծում եմ՝ այն արդեն մեկնարկել է: Տվյալների կենտրոնում ընդհանուր ներդրումները կարող են հասնել 4 միլիարդ դոլարի։ Այն նաև շատ աշխատատեղեր կստեղծի ԱՄՆ-ում։ Այսպիսով՝ սա դասական փոխշահավետ գործարք է։ Կարծում եմ՝ Հայաստանում այդ նախագիծը կարող է ներգրավել ընդհանուր 4 միլիարդ դոլարի ներդրում։ Դուք արդեն տեսել եք զգալի ներդրումներ Հայաստանում, և մենք ակնկալում ենք, որ դրանք կշարունակվեն»,- ասել է Վենսը։

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում