Ադրբեջանում նախատեսվող հանդիպումների ժամանակ անպայման կբարձրացվի հայ գերիների հարցը. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ադրբեջանում նախատեսվող հանդիպումների ժամանակ անդրադառնալո”ւ է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցին՝ ԱՄՆ փոխնախագահը նշել է.

«Այո՛։ Դա անպայման կբարձրացվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Հայաստանի վարչապետի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ։ Երեկ լսեցի վարչապետի ասածը, որ նա լավատեսորեն է տրամադրված խաղաղության համաձայնագրի նկատմամբ՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք՝ մի քանի ամիս առաջվա հետ համեմատած։ Այսպիսով` մենք անպայման մի շարք թեմաներ կբարձրացնենք։ Կարծում եմ՝ մենք շարունակելու ենք շատ հաջողությամբ աշխատել հայերի և ադրբեջանցիների հետ»:

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում