Վարչապետի որոշմամբ Էկոնոմիկայի փոխնախարարներ են նշանակվել և վերանշանակվել

ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Տաթևիկ Սարգսյանը, Նարեկ Տերյանը, Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը նշանակվել և վերանշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Սարգսյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանին վերանշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյանին վերանշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշված է համապատասխան որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Հովակիմյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Related posts

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների ձևաչափը հետաքրքիր է. Փաշինյան

Նոր մանկապարտեզ՝ Ախուրիկում

Տիրանայում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը. Նիկոլ Փաշինյան