Գյումրու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները մարտի 30-ի գիշերվա ժամը2.55-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են տեղափոխել31-ամյա Հովհաննես Հ.-ին, որը հունվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

Փարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները