Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշային աղյուսակներում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակվող վարկանիշային աղյուսակներում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված քայլերը:
Այդ համատեքստում ներկայացվել են բիզնեսի, աշխատաշուկայի, ներդրումային միջավայրի ազատության և այլ համաթվերում ներկայիս իրավիճակը, վերոնշյալ ուղղություններով Հայաստանի վարկանիշի բարելավմանը միտված բարեփոխումներն ու ծրագրերը: Վերջիններիս առնչությամբ հնչել են նաև տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ շարունակել վերոնշյալ ուղղություններով համակարգված քայլերը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել, որ յուրաքանչյուր գերատեսչություն իր մասով վերհանի բացերը և իրականացնի միջոցառումներ, որոնք կնպաստեն վարկանիշային համաթվերում Հայաստանի դիրքի հետևողական բարելավմանը:

Related posts

Կառավարությունը հաստատեց 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ

35 տարվա ստաժ ունեցողի աշխատանքային կենսաթոշակը՝ 61 500 դրամ. ինչպե՞ս ինքնուրույն հաշվարկել ձերը