Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Խոր վշտով տեղեկացա 2023 թ. հոկտեմբերի 28-ին Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի մասին, որը հանգեցրել է հանքափորների մահվան։

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններ, կարեկցանք և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Մաղթում եմ նրանց համբերություն, ուժ և տոկունություն»:

Related posts

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին