Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի անունից տրված պաշտոնական ընթրիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, նոյեմբերի 19-ի երեկոյան Թունիսի Ջերբա քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի անունից տրված պաշտոնական ընթրիքին:

Ընթրիքի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական և դասական կատարումներ, ցուցադրվել ռուանդական ժողովրդական պարային կատարումներ:

Վարչապետի աշխատանքային այցը Թունիս ավարտվել է:

Related posts

Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ

Մոսկվան Երևանին ատոմակայանի էներգաբլոկների համար մի շարք տարբերակներ է առաջարկել. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները